«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռեւս սեպտեմբերի 16-ին հայրենի խորհրդարանը ընդունեց պատգամավորների առնվազն մեկ քառորդի ներկայացրած «Նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ ՀՀ կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» նախագիծը, որից հետո պետք է ձեւավորվեր հանձնաժողովը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովի կազմը դեռեւս չկա, խմբակցություններն իրենց ներկայացուցիչներին դեռեւս չեն ներառել հանձնաժողովի կազմը: Բանն այն է, որ, ըստ Դոնթի բանաձեւի, պետք է հանձնաժողովը կազմված լինի 12 անդամից, որից 7 անդամը՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից, 3 անդամը՝ «Բարգավաճ Հայաստան», եւ 2 անդամը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցություններից: Այդ ձեւավորելուն խանգարել է նաեւ Արցախում ընթացող պատերազմը, ինչի համար հանձնաժողովը իր գործառույթները չի իրականացնում:
Մենք փորձեցինք երեք խմբակցության ներկայացուցիչներից պարզել՝ արդյոք քննարկվում է հանձնաժողովի անդամների հարցը. մեր զրուցակիցները հայտարարեցին, որ, իրավիճակով պայմանավորված, այդ հարցը դեռեւս օրակարգային չէ:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: