![](https://armlur.am/wp-content/uploads/2020/10/120750146_189021322738656_6093253934155981977_o-600x400-1.jpg)
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը ենթարկվել է հրթիռային հարձակման:
Ժամը 11:00-ի դրությամբ «Արմենպրես»-ի թղթակիցը հաղորդում է, որ քաղաքացիական ենթակառուցվածքները կրկին ենթարկվել են ադրբեջանական զինուժի հարձակման: Լսվել է առնվազն երեք պայթյուն: Մանրամասները լրացվում են:
Հիշեցնենք, որ հառակորդը հոկտեմբերի 2-ին ևս հարվածել էր Ստեփանակերտի ուղղությամբ: Ադրբեջանի կողմից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին հոկտեմբերի 2-ին հասված հարվածների արդյունքում խաղաղ բնակչության շրջանում կան տուժածներ: Հոկտեմբերի 2-ի երեկոյան հասցված հրթիռային հարվածների արդյունքում զոհվել է 1 մարդ, վիրավորվել 4-ը: Ստեփանակերտից բնակչությունը չի տարհանվել: