Հարց է առաջանում՝ մենք գործ ունենք Ադրբեջանի, թե Թուրքիայի հետ: ArmLur.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին` նման տեսակետ հայտնեց ռուս քաղաքագետ Եվգենի Սատանովսկին:
«Ընդհանուր առմամբ, այն Թուրքիայի պատերազմն է, եւ Էդրողանն է իրավիճակը վերահսկում, թելադրում: Ալիևն այնտեղ է որպես կահույք, դա փաստ է: Մեր խնդիրն այն է, որ հետսովետական տարածքում Թուրքիայի հետքերը չմնան», – նշում է նա:
Սատանովսկին ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ Մինսկի խմբի համանախագահների եւ անդամ երկրների ղեկավարների հայտարարությունից հետո արձագանքեց ոչ թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, այլ Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանը: Ընդ որում, Սատանովսկու խոսքերով, Թուրքիայի նախագահը բացահայտ արհամարհեց այդ հայտարարություններն ու կոչերը:
«Այստեղ անելիք ունի Ռուսաստանի Դաշնությունը, քանի որ հին թշնամին վերածնվել է: Ընդ որում, մեր տված գումարներով, գազով, նավթով: Էրոդողանին ամեն ինչ ներվել է: Նրանք շատ են նեղացել մեզանից Սիրիայի համար, իսկ ինչ վերաբերում է Ալիևին, ապա Էրդողանը կարող է փոխարինել նրան», – նշել է նա:
Ն.Հ.