ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՏԱՎՃԻՌՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Սերժ Սարգսյանը Լոս Անջելեսում մասնակցել է ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված տոնական ընդունելությանը եւ հանդես եկել ողջույնի խոսքով: Նա մասնավորապես նշել է. «Մեր փոքրիկ տնտեսությունը շարունակում է խոցելի մնալ արտաքին անբարենպաստ ազդակների հանդեպ, ու մենք մեծ ջանքեր ենք գործադրում պաշտպանելու համար մեր տնտեսվարողներին, ապահովելու մեր տարեցների գոնե նվազագույն կարիքները: Ամենամեծ մարտահրավերներից մեկը, անշուշտ, շարունակում է մնալ կոռուպցիան, եւ մենք շարունակում ենք պայքարել խորհրդային տարիներից ժառանգած ու վերջին տասնամյակներում նոր երանգներ ստացած այդ երեւույթի դեմ գրեթե բոլոր ոլորտներում` կրթությունից մինչեւ քաղաքաշինություն, սոցիալական ապահովության ոլորտից մինչեւ գյուղատնտեսություն»:ՀԱՐՑ. Սերժ Սարգսյանն ամենաբարձր ատյաններից հայտարարում է, որ երկիրը կոռումպացված է, սակայն որեւէ քայլ չի ձեռնարկվում այդ ամենի դեմ. մի՞թե չկա որեւէ միջոց Հայաստանում կոռուպցիան վերացնելու համար:ՊԱՏԱՍԽԱՆ. Գնացե՛ք, հարցրե՛ք այն մարդուն, ով կոռուպցիայից հասկանում է, ես չեմ իմանում` կոռուպցիան ինչ բան ա: Ո՞վ ա տալիս, ո՞վ ա վերցնում… Կոռուպցիայի բովանդակությունն ի՞նչ է, եւ չեմ էլ իմանում` դրա դեմ ինչպես կարելի է պայքարել, կամ այդպիսի քայլեր արվում են, թե չեն արվում: Ավելի լավ այդ երեւույթից կհասկանան նրանք, որոնք այդ կոռուպցիոն ռիսկեր, երեւույթներից տեղյակ են: Ես բացարձակապես, առանց չափազանցության, գաղափար չունեմ: ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԲՀԿ անդամՊԱՏԱՍԽԱՆ. Նախ նշեմ, որ մենք` ե՛ւ կառավարությունը, ե՛ւ նախագահը, ե՛ւ ԱԺ-ն, մեր թիմը, կուսակցությունը երկրում ծառացած խնդիրների մասին միշտ խոսել ենք բարձրաձայն եւ ասել ենք, թե ինչ խնդիրներ են առկա Հայաստանում: Երբեւիցե մենք խնդիր չենք ունեցել կոծկելու: Չկա մի երկիր, մի պետություն, որ կոռուպցիա չլինի, բայց դե կա նաեւ դրա վտանգավորության չափ: Կոռուպցիան ինչ-որ կենդանի չէ, որ, ասենք, բռնենք, կամ անսարք մեքենա չէ, որ սարքենք, վերանորոգենք ու շարունակենք մեր ճանապարհը: Դա անընդհատ պրոցես է, երեւույթ է, որի դեմ պետք է պայքարել ու պայքարել համակարգային եւ ընդհանուր առմամբ: Եթե շատ առաջատար պետություններ վերցնենք, ապա կտեսնենք, որ այնտեղ ավելի շատ է կոռուպցիան, բայց դա դեռ չի նշանակում, որ մենք դրանով պետք է մխիթարվենք: Մենք փոքր երկիր ենք եւ պետք է նման հարցերին ավելի ուշադիր լինենք:ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆՀՀԿ անդամՊԱՏԱՍԽԱՆ. Շատ լուրջ խնդիր է, բայց երբ որ դե ֆակտո դրա մասին հայտարարում է Սերժ Սարգսյանը, դա արդեն դատավճիռ է Հայաստանի համար, համենայնդեպս, այնքան ժամանակ, ինչքան նա կլինի դե ֆակտո իշխանության:ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՍԴՀԿ եւ ՀԱԿ անդամ




Լրահոս