ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախցի նորածինը հիվանդանոցից դուրս գրվեց գեներալի հագուստով. ինչպես դիմավորեցին նրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախցի նորածինը, ում հայրիկի ցանկությամբ անվանել են Արարատ, այսօր դուրս գրվեց Երեւանի Շենգավիթ Բժշկական կենտրոնից: Փոքրիկ  Արարատին դիմավորելու էր եկել նրա  մեծ եղբայրը՝ Ալեքսը, ով սրտի տրոփյունով եւ արցունքն աչքերին սպասում էր մայրիկին ու փոքրիկ եղբորը:

Հերոսածին Ալիսան մեզ հետ զրույցում չի կարողանում արցունքները զսպել, բայց միեւնույն ժամանակ քաջարի կինը հավաքվում եւ  պատմում է` ամուսինը, երբ լսել է, որ որդի է ունեցել, լաց է եղել ուրախությունից: Ի դեպ, Ալիսայի ամուսինն այժմ ռազմի դաշտում կյանքի եւ մահվան կռիվ է մղում՝ երկու որդիների վաղվա ապագան լուսավոր դարձնելու համար:

Իսկ ահա, երեխայի ծնունդն ընդունող մանկաբարձ, գինեկոլոգ Անի Բաբելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ փոքրիկ Արարատը  եւ մայրը առողջական որեւէ խնդիր չունեն:

Իսկ մինչ մեր մարտիկները պայքարում են վաղվա ազատ հայրենիքի համար, արցախցի Ալիսան  իր երկու որդիների հետ միասին կապրի Արարատի մարզում, բարի մարդկանց աջակցութան եւ հոգատարության ներքո:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովեփյան




Լրահոս