
Ադրբեջանը ներկայումս տիկնիկ է Թուրքիայի ձեռքում։ Այսօր կայացած ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:
Նա խոսեց նաև Արցախի Ազգային ժողովի այսօր տարածած հայտարարության մասին, որով վերջիններս կոչ էին անում ճանաչել Արցախի անկախությունը: Մայիլյանի խոսքով, այդ քայլը կարող է շատ բան փոխել տարածաշրջանում եւ հաստատել կայունություն: «Մենք համոզված ենք, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը կարող է ծառայել որպես լծակ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում