Հոկտեմբերի 2-ին հակառակորդի կողմից հրետակոծության ենթարկված Մեծ Մասրիկ գյուղն է։
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ տեղեկացրել էր, որ հակառակորդը հրետանի է կիրառել Հայաստանի Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ է արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել է 1967 թ․ ծնված Գևորգ Վարդանյանը, երկու քաղաքացիական անձ ստացել է տարբեր աստիճանի վիրավորվում։
ՀՕՊ ուժերը տվյալ տարածաշրջանում ոչնչացրել են հակառակորդի երեք ԱԹՍ, այդ թվում՝ Մեծ Մասրիկ բնակավայրին հրթիռային հարված հասցրած անօդաչուն։ Մեծ Մասրիկի բնակիչները ներկայացնում են թշնամու հրետանու պատճառած ավերածությունները:
Մանրամասները ՝տեսանյութում