Արայիկ Հարությունյանը ողջ և առողջ շարունակում է մարտնչել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական armiya.az-ը գրել էր, թե տեղեկություններ կան, որ քիչ առաջ հարված է հասցվել Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության շենքին։ Նշվում էր, որ դրա արդյունքում սպանվել են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին ուղեկցող թիկնապահները, իսկ ինքը՝ Արցախի նախագահը՝ վիրավորում է ստացել։

Տեղեկատվության ստուգման կենտրոնից հայտնում են, որ իրենց հետ զրույցում նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հերքել է հակառակորդի կողմից շրջանառության մեջ դրված կեղծ լուրը։ Վերջինիս խոսքերով՝ թե՛ նախագահ Արայիկ Հարությունյանը, թե՛ նրան ուղեկցող անձինք ողջ և առողջ են։




Լրահոս