
Հակառակորդը կրկին հրետակոծում է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը: Այս մասին Ստեփանակերտից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը:
«Այս պահին Ստեփանակերտը կրկին հրետակոծվում է: Միացել է օդային տագնապի ազդանշանը»,- հայտնում է նա՝ նշելով, որ հարվածների ձայները եղել են շատ և ուժգին: