ՌԱԽԻՏ ԵՆ ՆԱԵՎ ՁԿՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սեւան» ազգային պարկի նախկին տնօրեն Գագիկ Սուխուդյանը «Էկոլուր»-ին  հայտնել էր, որ Սեւանա լճի որոշակի հատվածներում ցանցի մեջ են ընկնում տարօրինակ գլուխներով ձկներ, որոնք պատված են լորձով, որի հոտը երկար ժամանակ չի անցնում: Բնապահպանը տեղյակ չէ, թե այդ ձկները որտեղից են հայտնվել, եւ նա  չի բացառել, որ դրանք լճի կենսաբանական հաշվեկշռի խախտման հետեւանքով առաջացած մուտանտներ են: «Սեւան» ազգային պարկի կենսաբազմազանության եւ կադաստրի վարման գծով մոնիթորինգի փորձագետ Վահե Գուլանյանը նշեց, որ Սեւանա լճում միշտ էլ եղել են ռախիտ ձկներ, եւ դա բնորոշ է կենդանի օրգանիզմների բոլոր  պոպուլյացիաներին` ձկներին, թռչուններին, կրծողներին եւ, ինչու ոչ, նաեւ մարդուն: Սակայն, նրա խոսքով, ռախիտ ձկները մեծ տոկոս չեն կազմում: Ինչ վերաբերում է գարշահոտ լորձին, ապա դրա առկայությունը, ըստ մասնագետի, պայմանավորված է մի շարք գործոններով: «Օրինակ` ձվադրման կամ բրաչնի սեզոնի ժամանակ, բնականաբար, լորձն ավելի շատ կլինի»,-ասաց Վահե Գուլանյանը:




Լրահոս