
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի բնակիչ Դավիթ Լյովայի Գրիգորյանն արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման:
Շարքային զինծառայող Գրիգորյանը սեպտեմբերի 27-ից ակտիվորեն մասնակցել է մարտական գործողություններին, հասցրել է Կարախամբիլի, Ֆիզուլիի հատվածում խոցել 15 տանկ և մեկ միավոր ՀՄՄ:
Նա շարունակում է ծառայել հայրենիքին՝ գտնվելով առաջնագծում:
Փառք ու պատիվ Քեզ, Սարդարապատի ճակատամարտի հաղթական ոգին քո մեջ կող ՀԵՐՈՍ:
Հավելենք, որ երեկոյան Գրիգորյանների ընտանիքին կայցելի և նրանց հետ իր ուրախությունն ու հպարտությունը կկիսի Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը: