Այս օրերին Երեւանի մի շարք փողոցներում երիտասարդները դեղորայք, քաղցրավենիք, ծխախոտ են հավաքում՝ սահման ուղարկելու նպատակով: ArmLur.am-ը զրուցեց նրանցից մի քանիսի հետ եւ հետաքրքրվեց՝ արդյոք նման բաներ հավաքելու թույլտվություն ունեն, թե ոչ: Ի դեպ, զրույցի ընթացքում տղաները փոխանցեցին, որ ոստիկանները պարբերաբար մոտենում են իրենց եւ խնդրում ցույց տալ ստացած համապատասխան թույլտվությունը:
Իսկ ահա «Smart House» PR տնօրեն Լիլիթ Յաղմուրյանը ArmLur.am-ի հետ զրույցում փոխանցեց, որ իրենք ունեն Կենտրոն վարչական շրջանի առեւտրի բաժնի պետի թույլտվությունը: Ապա կոչ արեց քաղաքացիներին մասնակցել եւ սատարել՝ ինչով կարող են:
ArmLur.am-ը շրջայցի ընթացքում հանդիպեց նաեւ Երեւան համայնքի ավագանու անդամ Արթուր Իսպիրյանին: Ավագանու անդամից տեղեկացանք, որ այս աշխատանքները համակարգվում են թաղապետարանների կողմից:
Մանրամասները՝ տեսանյութում:
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան