Կորոնավիրուսի պատճառով ՊԵԿ-ի Էրեբունու սպասարկման սրահը ժամանակավորապես չի գործելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ ժամանակավորապես չի գործելու Երևանի Էրեբունի վարչական շրջանի Սասունցի Դավթի 87ա հասցեի սպասարկման սրահը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես չի գործելու ք. Երևան, Էրեբունի վարչական շրջանի Սասունցի Դավթի 87ա հասցեում տեղակայված ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման թիվ 2 բաժինը:

Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունում գործում է «մեկ պատուհան» սկզբունքը և հարկ վճարողներն, անկախ հաշվառման վայրից, կարող են դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին և ստանալ ծառայություն: Հարկ վճարողներին և քաղաքացիներին սպասարկման ծառայությունները մատուցվում են սպասարկման բոլոր բաժինների կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ:




Լրահոս