Այսօր տեղի է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը: Հեռախոսազրույցի հիմնական թեման եղել է արցախյան հակամարտության շուրջ ծավածվող իրադարձությունները, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Ռուսական կողմն անհանգստություն է հայտնել խաղաղ բնակիչների մահվաճ թվի աճի առումով: Լավրովը ընդգծել է կրակի անհապաղ դադարեցման կարևորությունը և հարցի խաղաղ կարգավորումը՝ Մինսկի խմբի շրջանակներում: