
Այսօր ռազմական գործողությունները չեն եղել այնպիսին, ինչպիսին նախորդ օրերին: Այսօր կայացած ասուլիսի ժամանակ այս մասին նշեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց, թե երեկվա եւ այսօրվա մարտերը աչքի ընկան ապատեղեկատվությամբ:
«Մենք տեսանք, թե երեկ իրենք իրենց շնորհավորում էին Մատաղիսը գրավելու կապակցությամբ, իսկ այսօր հրապարակեցինք տեսանյութ, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները Մատաղիսի մոտակայքից փախչում: Այսօր էլ տարածվեց նույն ապատեղեկատվությունն արդեն Ջաբրահիլի գրավման մասին», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։