ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում հայերի բողոքի ակցիան տվեց իր արդյունքը: Ամերիկյան CNN հեռուստաընկերությունը խոստացել է ռեպորտաժ պատրաստել Ադրբեջանի ագրեսիայի եւ Արցախում տիրող իրավիճակի մասին:
Ինպես հայտնի է, երեկ ամերիկաբնակ հայեր բողոքի ակցիա էին կազմակերպել Լոս Անջելեսում և ի նշան բողոքի մեքենաներով փակել էին Հոլիվուդի գլխավոր ճանապարհներից մեկը գրեթե մեկ ժամ: Ցուցարարները հայտարարել էին, որ ուշ լինելու պատճառով դադարեցնում են բողոքի ակցիան, և ժամանակավորապես բացում փողոցներ։ Ակցիայի մասնակիցները նաև հայտարարել են, որ ցույցերը կշարունակվեն առավոտյան:
Ակցիայի շրջանակներում մասնակիցները նաև երթով անցել են խոշոր լրատվական ծառայությունների շենքերով՝ պահանջելով լուսաբանել արցախյան ռազմաճակատում ծավալվող իրադարձությունները:
Մանրամասները՝ տեսանյութում