ՀՈՂԵՐՆ ՕՏԱՐՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 20-ին կայացած Իջեւանի ավագանու նիստում ավագանու անդամները համաձայնություն են տվել «Քաղաքաշինական նպատակներով հողամասեր հատկացնելու եւ ինքնակամ կառուցված շինությունների կարգավիճակը որոշելու մասին» քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի առաջարկությանը: Միանգամից քվեարկության է դրվել 72 հողամասի եւ ինքնակամ կառույցի հարցը: Նշենք, որ ավագանու նախորդ` հուլիսի 25-ի նիստում հավանություն էր տրվել  62 հողամասի եւ ինքնակամ կառույցի օտարմանը: Հիշեցնենք, որ նոյեմբերին կկայանան Իջեւանի քաղաքապետի հերթական ընտրությունները: Կասկածելի է, որ գործող քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը կկարողանա 5-րդ անգամ քաղաքապետ ընտրվել: Դրա համար էլ նա շտապում է հողերն օտարել: Ինչ էլ ծախի, օգուտ է:Ո. Ս.




Լրահոս