Ինչպես հայտնի է, երեկ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով Պաշտպանության բանակը ադրբեջանական Գյանջա քաղաքում տեղակայված ռազմական օբյեկտների վնասազերծման նպատակով հասցրել է մի քանի հրթիռային հարված: Նշենք, որ Գյանջան մեծությամբ երկրորդ քաղաքն է Ադրբեջանում։ Գյանջան մեր պատմական հայկական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Շակաշեն գավառի Գանձակ քաղաքն է, որը հայաթափվել է 1989 թվականի վերջին։ Այնտեղ այդ պահին ապրում էր ավելի քան 50,000 հայ։
Մի քանի ուշագրավ փաստ Գանձակի օդանավակայանի մասին. այն Արցախի սահմանից հեռու է ընդամենը 60,8կմ:
Գանձակի օդանավակայանում էին տեղակայված թուրքական F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչները, որոնք ավերիչ հարվածներ են հասցնում ՀՀ և Արցախի սահմանամերձ բնակավայրերին ու հայկական զինված ուժերին։
Ոչնչացնելով այդ օդանավակայանը՝ հայկական բանակը նախ հավանաբար ոչնչացրել է թուրքական այդ կործանիչներից մի քանիսը, ապա նրանց զրկել թռիչքներ իրականացնելու հարմար վայրից։
Որպեսզի նրանք կարողանան հարվածներ հասցնել մեր դիրքերին, պետք է թռիչքներ կատարեն Ադրբեջանի ավելի հեռու օդանավակայաններից, ինչը հայկական ՀՕՊ-ին հնարավորություն կտա կողմնորոշվելու և ոչնչացնելու թշնամու կործանիչները։
Թուրքական F-16 կործանիչների թռիչքը կոորդինացվում էր դեռևս Թուրքիային պատկանող Կարս քաղաքի ռադարային կայաններից, քանի որ դա էր ամենամոտը։ Ոչնչացնելով այդ օդանավակայանը՝ հայկական բանակը փաստացի թուրքերին զրկել է Կարսից թուրքական զինուժի գործողությունները կոորդինացնելու հնարավորությունից։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում