![](https://armlur.am/wp-content/uploads/2020/10/120998397_617642035599840_4243006170074696405_o.jpg)
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը վաղ առավոտյան եղել եմ առաջնագծի հարավային թևում:
«Տեղում ծանոթացել եմ իրավիճակին, հրամանատարության հետ քննարկել անելիքները: Տղաների մարտական ոգին ու հաղթանակի հանդեպ վստահ տրամադրությունները միայն վարակիչ են:
Պաշտպանության բանակը ոչ միայն այդ ուղղությամբ, այլև շփման գծի ողջ երկայնքով շարունակում է յուրաքանչյուր սանտիմետր հողի համար կենաց ու մահվան պայքար մղել: Թշնամուն ջախջախելու մեր ջանքերն անկասկած պսակվելու են հաջողությամբ:
Փա ՛ռք հայոց բանակին»: