Իրանի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ նախօրեին այցելել են Լեռնային Ղարաբաղի սահման, այս մասին հայտարարություն է տարածել է Իսլամական Հանրապետության խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Աբոլֆազլ Ամուեյը, փոխանցում է Mehr լրատվական գործակալությունը։
«Այցի նպատակն էր այցելել սահման եւ քննարկել Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձությունների եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված հարցեր»,-հավելել է նա:
«Այդ այցի ընթացքում կուսումնասիրվեն Իրանի սահմանամերձ շրջաններում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում իրադարձությունների զարգացման հետեւանքները», – նշել է նա:
Նշենք, որ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններից հետո ավելի քան 20 ականանետային արկ է ընկել Իրանի Արդեբիլ նահանգի հյուսիս-արևմտյան Ասլանդոզ շրջանում: