Այսօր լրագրողները ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովից հետաքրքրվել են, թե ինչու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 27-ից մինչեւ այժմ չի զրուցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, այնինչ արդեն երեք անգամ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Պեսկովն ասել է, թե այդ հեռախոսազրույցները կատարվում են անհրաժեշտությունից ելնելով եւ երկրների ղեկավարների հարմար լինելուց: Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մշտական կապի մեջ է Թուրքիայի եւ Ադրբեջանի իր գործընկերների հետ: