Հիմա Հայաստանն ու Արցախը ենթարկվում են ադրբեջանա-թուրքական ագրեսիային․ Էլթոն Ջոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը գրել է իր ինստագրամյան էջում․

«Այսօր ես միանում եմ մյուսներին եւ կատարում red block, քանի որ մենք ցանկանում ենք խաղաղություն հայերի համար։ 2018-ի մայիսին ես այցելեցի այդ հիանալի երկիրը եւ ապշած էի Հայ ժողովրդի՝ իմ հանդեպ ցուցաբերած բարիությամբ եւ մարդկայնությամբ։

Հիմա Հայաստանն ու Արցախը ենթարկվում են ադրբեջանա-թուրքական ագրեսիային։ Հարձակվում են խաղաղ բնակիչների վրա, երկու կողմերից էլ զոհվում են մարդիկ։ Հայերը գեղեցիկ մարդիկ են եւ արժանի են կայուն խաղաղության՝ պատմական հալածանքների երկար տարիներից հետո»։




Լրահոս