ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Փիթեր Ստանոն Բրյուսելում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման լավագույն մեխանիզմն է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Գերագույն ներկայացուցիչը միշտ պատրաստ է ուղևորվել այնտեղ, որտեղ նրա ջանքերը կարող են օգտակար լինել, բայց նա Մինսկի խումբը այս հակամարտության կարգավորման լավագույն հարթակն է համարում»,-ասել է Ստանոն։
ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցչի խոսքով՝ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Հարավային Կովկասի տարածաշրջան այցելելու ծրագրեր դեռ չունի։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։