Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, այսօր դռնփակ քննել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը և հեռացել է խորհրդակցական սենյակ՝որոշում կայացնելու համար։
Այն կհրապարակվի հոկտեմբերի 7-ին։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է սեպտեմբերի 25-ին: «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդին կալանավորելու միջնորդությունը դատարան է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայությունը հունիսի 16-ի երեկոյան։ Ծառուկյանը մեղադրվում է ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հոդվածով։