Ինչ է նախատեսում ՀՀ ոստիկանության նոր նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ օտարերկրացիների մասին ՀՀ օրենսդրությունն կհամապատասխանեցվի միջազգային չափանիշներին: Ինչի արդյունքում օտարերկրացիների իրավունքներն առավել ապահով կդառնան, անօրինական միգրացիայի դեմ արդյունավետ պայքար կիրականացվի:

Մեզ հայտնի դարձավ, որ կհստակեցվեն մուտքի վիզայի տրամադրումը մերժելու հիմքերը, անգործունակ ճանաչված անձանց, ինչպես նաեւ մինչեւ 16 տարեկան երեխաներին մուտքի վիզա տրամադրելու համար դիմում ներկայացնող սուբյեկտները: Իսկ գործունակ քաղաքացիների համար կսահմանվի դիմումն անձամբ ներկայացնելու պահանջ:

Բացի այս, առանց մուտքի վիզայի ռեժիմի Հայաստան ժամանելու իրավունք ունեցող պետությունների քաղաքացիների համար կսահմանվի առաջին մուտքից սկսած մեկ տարվա ընթացքում ՀՀ տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով մնալու պահանջ:

Ավելին, ՀՀ ոստիկանության այս նախագծով կվերանա երկարաժամկետ կացության կարգավիճակ ստնալու համար Հայաստանում բնակարանով եւ գոյության միջոցներով ապահովված լինելու պահանջը:

Ս.Հ.




Լրահոս