
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հերթական հեռախոսազրույցն են ունեցել։ Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն՝ այն կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։
«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զինված դիմակայությունը, որը լայնածավալ բնույթ է ստացել և հանգեցնում է լուրջ կորուստների երկու կողմից, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում զոհերի։
Վլադիմիր Պուտինը կրկին ընդգծել է ռազմական գործողությունները շտապ դադարեցնելու անհրաժեշտությունը»,- ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրությունում։