Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այսօր հանդես էր եկել նախաձեռնությամբ: Նախարարն առաջարկել էր ամեն օր նույն ժամին երգել ոգևորող որևէ երգ՝ առաջնագծում կռվող զինվորներին աջակցելու համար։
Սակայն նախաձեռնությունը սոցցանցերում քննադատության արժանացավ։ Մարդիկ իրենց քննադատությամբ հասկացրել են նախարարին, որ այս իրավիճակում չարժե նման նախաձեռնությամբ հանդես գալ։ Բաթոյանը փոշմանել է և հետ կանգնել իր՝ ակցիա իրականացնելու ծրագրից։