Հայաստանում ծնվածների թիվն ավելացել է, ամուսնալուծությունները` նվազել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում այս տարվա 8 ամիսներին ծնվածների թիվը ավելացել է: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական տվյալներից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում եթե 2019 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ծնվածների թիվը կազմել է 22 հազար 822, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն ավելացել է՝ դառնալով 22 հազար 954: Բացի այս, պակասել է նաեւ մեռելածինների թիվը՝ մեկ տարվա ընթացքում 432-ից հասնելով 288-ի: Մյուս նորությունը. Հայաստանում սկսել են քիչ ամուսնալուծվել:

Պաշտոնական աղբյուրից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանում այս տարվա հունվար-օգոստոսին ամուսնալուծության դեպքերը կազմել են 2124, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում ամուսնալուծությունները պակասել են 368-ով: Բայց, մյուս կողմից, պակասել են նաեւ ամուսնությունները՝ 2019-ի 8 ամիսներին՝ 10 հազար 170, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 7714: Մի շարք մասնագետների խոսքերով՝ այսօր երիտասարդները նախընտրում են քաղաքացիական ամուսնության տարբերակը:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս