
Արցախում պատերազմական իրավիճակին հատուկ պայմաններում արդյունավետ են գործում պետական կառավարման բոլոր օղակները: Այս մասին հավաստիացնում է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը` ընդգծելով, որ թե՛ թիկունքում, թե՛ առաջնագծում բոլորը քաջ գիտակցում են իրենց անելիքները:
Նա նաև հայտնել է, որ անցած գիշեր առաջնագծում, ընդհանուր առմամբ, պահպանվել է հարաբերական կայուն վիճակը: Սահմանային իրավիճակի մասին առավոտյան նաև հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Նա նշել է, որ Արցախի և Ադրբեջանի շփման գծում հոկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը համեմատաբար հանգիստ է անցել։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողություններն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ միջազգային հանրության բազմաթիվ կոչերից հետո գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ է անցել։
Հետագա սրացումների դեպքում ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- նշել է Շուշան Ստեփանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում