Թուրքիայի արտգործնախարարը մեկնում է Բաքու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն այսօր կայցելի Բաքու:

Թուրքական աղբյուրները հայտնում են, որ նրան կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Կքննարկվի իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Թուրքիայի արտգործնախարարությունը հավելել է, որ ադրբեջանցի գործընկեր Բայրամովի հետ տեղի կունենա մտքերի փոխանակություն Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի,  տարածաշրջանային, ինչպես նաև միջազգային այլ հարցերի շուրջ:




Լրահոս