Հայտնի մոդել Նաոմի Քեմբելի սիրելին նրան անակնկալ է մատուցել` նվիրելով շքեղ առանձնատուն թուրքական կղզիներից մեկում վրա: Տունը հետաքրքիր ճարտարապետություն ունի. այն ամբողջովին ապակեպատ է եւ եգիպտական աչքի նման: Ճարտարապետն իսպանացի Լուիս դե Գարիդոն է: Նա խոստովանել է, որ իրեն չեն սահմանափակել ո՛չ ֆինանսների մեջ, ո՛չ էլ մտքի թռիչքի: Ապակեպատ տունն ունի 25 ննջասենյակ, մեծ հյուրասենյակներ եւ անսահմանափակ տարածք, որը մոդելը դեռ չի որոշել, թե ինչ նպատակով կօգտագործի: Իսկ այդ կղզի հասնելու համար կա՛մ պետք է ուղղաթիռով գնաս, կա՛մ էլ նավով:
ԱՊԱԿԵՊԱՏ ՏՈՒՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ