ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն այն կարծիքին է, որ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կարող է միայն ազատության մեջ գտնվելով օգնել պատերազմական իրավիճակում գտնվող Արցախին:
Պատգամավորի կարծիքով դատարանը պետք է որոշում կայացնի նրան ազատելու վերաբերյալ, քանի որ Ծառուկյանը եւ արտաքին, եւ ներքին հարցերում կարող է մեծ աջակցություն ցուցաբերել: Արդյոք ԲՀԿ-ական պատգամավորները պատրաստվում են մեկնել առաջնագիծ՝ թեժ մարտերին մասնակցելու համար, ԲՀԿ-ական պատգամավորը հայտարարեց, թե պատգամավորներից շատերն այժմ էլ տարբեր վայրերում են:
Մանրամասները՝ տեսանյութում
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՀՈՎՍԵՓ ՀՈՎՍԵՓՅԱՆ