ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մեր հարցին, թե արդյոք տեղեկություններ ունի, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն 4-րդ հեռախոսազրույցի ընթացքում ինչ են քննարկում, Մարուքյանը հայտարարեց, որ ինքն արդեն դիմել է ԱԺ նախագահին համապատասոխան հանդիպում կազմակերպել, նմանատիպ հարցերը փակ քննարկելու համար:
Մարուքյանի կարծիքով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի համատեղ հայտարարությունը բացառիկ կարելի է համարել, քանի որ երեք նախագահները համատեղ նման հայտարարությամբ դեռեւս հանդես չէին եկել:
Մանրամասները՝ տեսանյութում
Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան