Եթե ԱՄՆ դաշնակից Թուրքիան Սիրիայից օտարերկրյա վարձկաններ է ներգրավում այս պատերազմի մեջ՝ խաղաղ բնակիչներին սպանելու համար, ապա այդ դեպքում՝ ի՞նչ դաշնակից կարող է այն լինել ՆԱՏՕ-ի եւ այլոց համար: Մենք պետք է վճռականորեն խոսենք ոչ միայն Կոնգրեսում, այլեւ պահանջենք մեր վարչախմբից՝ դադարել խոսել հավասարության սկզբունքով, դադարել կոչ անել երկու կողմերին էլ, երբ միայն մի կողմն է ագրեսորը: Երբ դուք նման հայտարարություններ եք անում, ապա դուք անում ենք ոչ այլ ինչ, քան խրախուսում եք ագրեսորին: Այս մասին հայտնել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը:
«Մենք պետք է բարձրաձայնենք այս մասին: Մենք պետք է վերջ դնենք այս հակամարտությանը եւ տառապանքներին՝ հնարավորինս ճնշում գործադրելով Ադրբեջանի և նրա թուրք հովանավորների վրա։ Եվ մենք պետք է վստահ լինենք, որ Միացյալ Նահանգներն այլևս երբեք Ադրբեջանին կամ Թուրքիային հիմքեր չի տա հավատալու, որ նրանք կարող են նման բռնություն գործել ու անպատիժ մնալ»: