Ֆրանսիայի տարբեր քաղաքներից 13 տոննա բեռ է ուղարկվել Հայաստան՝ դեղորայք, առաջին անհրաժեշտության պարագաներ։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է ֆրանսիական Auvergne-Rhône-Alpes շրջանի ղեկավար Լորան Վոքիեն։
«Մենք խոստացել էինք՝ երբեք չլքել Հայաստանին ու Արցախին: Վերահաստատում եմ, մենք ձեզ միայնակ չենք թողնի»,- գրել է նա։