ArmLur.am-ը Fligtradar24 վեբ սերվիսից տեղեկացավ, որ այսօր 11:10 ուղիղ չվերթով Բաքվից Կիև է թռչել Antonov An-22A բեռնատար ինքնաթիռը:
Նկատենք, որ սոցիալական ցանցերում տարբեր տեղեկություններ են առկա այդ ինքնաթիռի մասին: Մասնավորապես, քաղաքագետ Հովսեփ Խուրշուդյանը հայտնում է, որ Antonov An-22A բեռնատար ինքնաթիռը նախատեսված է ծանր և խոշոր տրամաչափի ռազմական տեխնիկա տեղափոխելու համար:
Իհարկե՝ չենք կարող ասել՝ ինչու է այս պահին այդ ինքնաթիռը Բաքվից թռչում Ուկրաինա եւ ինչ է այնտեղից բերելու, սակայն փաստ է, որ այսպիսի թռիչք է իրականացվել:
Մանրամասները՝ տեսանյութում