ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե քաղաքացին Աշխատանքի պետական տեսչության հետ խնդիր ունի, ապա նա ո՞ր դեպքերում կարող է դիմել մարդու իրավունքների պաշտպանին:Նարինե Հովհաննիսյան, 30 տարեկան, լրագրող ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացին կարող է դիմել մարդու իրավունքների պաշտպանին այն դեպքում, եթե Աշխատանքի պետական տեսչությունը`• ընթացք չի տվել աշխատող-գործատու հարաբերություններում աշխատանքային իրավունքների խախտման մասին բողոքներին,• չի կազմակերպել արտադրական վնասվածքների եւ մասնագիտական հիվանդությունների կանխարգելման միջոցառումներ, • չի ձեռնարկել աշխատանքի անվտանգ պայմանների ապահովմանն ուղղված անհրաժեշտ միջոցներ,• չի վերահսկել կազմակերպությունների մասնավորեցման եւ լուծարման ընթացքում աշխատողների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը:ՄԻՊ գրասենյակի տեղեկատվական թերթիկից«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թվարկված կետերը կարծեք թե խորհրդային ժամանակների աշխատանքային օրենսգրքից վերցված լինեն: Կասկածից վեր է, որ ցանկացած գործատու մեծագույն զարմանքով կընդունի, եթե աշխատակիցը նման հարցերով իրեն դիմի: Այսինքն` Աշխատանքի տեսչությունը ոչ միայն կարող է պարկերով նամակներ ստանալ նշված խնդիրների վերաբերյալ, այլեւ եթե ինքը համապատասխան ստուգայցեր կազմակերպի, ապա նշված բոլոր թերությունները գրեթե ամենուր կգտնի:




Լրահոս