ԼՂ հակամարտության գոտի են մեկնել ահաբեկչական կազմակերպությունների գրոհայիններ. ՌԴ արտաքին հետախուզության ծառայության պետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անդրկովկասը կարող է դառնալ հարյուրավոր ահաբեկիչների համար նոր ցատկահարթակ։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի են ձգվել ահաբեկչական կազմակերպությունների գրոհայիններ։ Նման հայտարարություն է արել ՌԴ արտաքին հետախուզության ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը։

Հետախուզության տվյալներով՝ հակամարտության գոտի են բերվում մասնավորապես «Ջեբհաթ ան Նուսրա»-ի, «Ֆիրքաթ Ալ Համզան»-ի, «Սուլթան Մուրադ»-ի, ինչպես նաեւ ծայրահեղական քրդական խմբավորումների վարձկաններ, – նշված է տարածված հայտարարությունում: Նարիշկինն ընդգծել է, որ խոսքը հարյուրավոր եւ նույնիսկ հազարավոր արմատականների մասին է:

 




Լրահոս