ՌԴ արտաքին հեռախուզության ծառայության պետ Սերգեյ Նարիշկինն այսօր հայտարարել է, թե հետախուզության տվյալներով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի են ձգվել ահաբեկչական կազմակերպությունների գրոհայիններ:
Նրա խոսքով, հակամարտության գոտի են բերվում մասնավորապես «Ջեբհաթ ան Նուսրա»-ի, «Ֆիրքաթ Ալ Համզան»-ի, «Սուլթան Մուրադ»-ի, ինչպես նաեւ ծայրահեղական քրդական խմբավորումների վարձկաններ: Նարիշկինն ընդգծել է, որ խոսքը հարյուրավոր եւ նույնիսկ հազարավոր արմատականների մասին է:
Այսպիսով, ինչ խմբավորումների մասին է խոսքը. «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորումը մտնում է «Ալ Քաիդա» ահաբեկչական ցանցի մեջ եւ ստեղծվել էր 2012 թվականին՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ: 2015 թվականին Սիրիայում տեղի ունեցած գործողությունների ժամանակ այս խմբավորումն ամենաակտիվներից է եղել: Խմբավորման առաջնորդներից Աբու Մարայան սպանվել էր 2016 թվականին, երբ գրոհ էր իրականացվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների կողմից: Խմբավորման կազմում ներկայացուցիչներ են Սաուդյան Արաբիայից, Իրաքիս, Պակիստանից, Թուրքմենստանից, անգամ ՌԴ-ից, Ֆրանսիայից եւ Մեծ Բրիտանիայից:
«Սուլթան Մուրադ» խմբավորումը եւս ակտիվ է եղել հենց Սիրիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ: Ընդ որում, այս խմբավորումը առկա տեղեկությունների համաձայն, պարբերաբար օգնություն է ստանում Թուրքիայից՝ սպառազինության եւ այլ ապրանքների տեսքով, ինչպես նաև պայմաններ է ստեղծում այդ անձանց ռազմական պատրաստվածության եւ նոր դասընթացների համար: Ավելին, նրա անվանումն էլ պատահական չէ. այն կրում է Օսմանյան կայսրության սուլթան Մուրադ 2-րդի անունը, որը համարվում է Թուրքիայի ամենահզոր ղեկավարներից մեկը: Նա մասնավորապես մեծացրել էր կայսրության տարածքները եւ հաղթանակներ տարել:
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.