Հաղթանակի ձեւակերպումն ինձ համար մինչեւ 2016-ն ունեցած սահմանների պաշտպանությունն է՝ նվազագույնը. Թագուհի Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է.

«Պիտի կռիվ տանք մինչեւ վերջ: Ոչ մի սանտիմետր չենք թողնելու թշնամուն: Զիջումը կարող է կործանարար լինել մեզ համար. Մի թիզ զիջեցինք, երկուսն են ուզելու, երկուսը զիջեցինք՝ երեքը… Հաղթանակի ձեւակերպումն ինձ համար նվազագույնը մինչեւ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից առաջ ունեցած սահմանների պաշտպանությունն է: ՆՎԱԶԱԳՈՒՅՆԸ?? Այն սահմանների, որոնք ինչպես ասել էր սպարապետ Վազգեն Սարգսյանը, գծվել են արյամբ եւ ամրապնդվում էին քրտինքով: Այլ բաներ չխոսե՛ք, չմտածե՛ք:

Մեր բանակը հզոր է, մեր բազուկը՝ ամուր, մեր գործը՝ արդար: Վստահ եմ՝ հակահարձակման հրամանը չի ուշանա: Մենք ուզում ենք խաղաղ ու անվտանգ ապրել մեր հայրենիքում: Եւ ապրելու ենք… Ստեփանակերտն էլ, մյուս բանկավայրերն էլ՝ սարքելու ենք:

Հ. Գ. Աշխարհ՝ բացի՛ր աչքերդ, մեզանից հայրենիք են խլում…
Բայց մեկ է՝ #Հաղթելուենք»




Լրահոս