ԵՊՀ-ն հայտարարություն է տարածել. որոշ դասընթացներ կդադարեցվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՊՀ-ն հայտարարություն է տարածել.

«Հաշվի առնելով նոր կորոնավիրուսային հիվանդության համաճարակի օրեցօր մեծացող թվերը՝ ԵՊՀ-ում երկու շաբաթով կդադարեցվեն այն դասընթացները, որոնք հնարավոր չէ իրականացնել հեռավար։ Մնացած բոլոր դասընթացները կկազմակերպվեն
առցանց։

Փոփոխությունների դեպքում ԵՊՀ-ն իր աշխատակիցներին, դասախոսներին և ուսանողներին լրացուցիչ կտեղեկացնի։

ԵՊՀ-ն հորդորում է ակտիվորեն մասնակցել հեռավար դասընթացներին։ Բաց թողնված դասերը հետագայում կլրացվեն»։




Լրահոս