
Երեկ ադրբեջանական զինուժը երկու անգամ անընդմեջ հրթիռակոծեց Ստեփանակերտն ու Շուշին: Ստեփանակերտում սկսված հրթիռակոծությունից տուժեցին բնակելի շենքեր։ 2 հարկանի բնակելի տունն ամբողջությամբ ավերակի վերածվեց։ Իսկ ՊԲ հուժկու հարվածների արդյունքում, թշնամին ունեցավ կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ։ Այդուհանդերձ, տեղի բնակչությունը չի ընկճվել. մարդիկ ամուր կառչած են իրենց հողին և վստահ են, որ շատ շուտով քաղաքը կվերականգնի իր նախկին տեսքը`էլ ավելի գրավիչ տեսք ստանալով: