
Ադրբեջանը Հայաստանին մեղադրել է նավթագազամուղի հրթիռակոծման մեջ՝ ասելով, թե օգտագործվում են կասեթային բաղադրիչներ: Այստեղ ուշագրավն այն է, որ այդպիսի սպառազինություն առկա է միայն Ադրբեջանի մոտ, որը ընդ որում արգելված է:
Ավելին, Amnesty International ընկերությունը բացահայտել է, որ դրանք իսրայելական կասետային բաղադրիչներ են, որոնք բաց են թողնվել LAR-160 իսրայելական հրթիռից: Այդ հրթիռն ու կասետային բաղադրիչներն առկա են միայն Ադրբեջանի մոտ. Հայաստանը նման զենք չունի:
Ստացվում է՝ հերթական անգամ Ադրբեջանը հերթական հակաքարոզչությունն է անում եւ Հայաստանին մեղադրում մի բանում, որը նա չի արել: