Պատերազմական այս օրերին ամեն ոք անկախ կագավիճակից ցանկանում է որեւէ մարդասիրական նախաձեռնությամբ հանդես գալ ի պաշտպանություն մեր բանակի եւ սահմանում կանգնած զինվորիների, ովքեր առաջնագծում իրենց անկոտրում անառիկությամբ ջախջախիչ պայքար են մղում թշնամու հետ:
Նման մարդասիրական նախաձեռնություններով հանդես են գալիս շոուբիզնեսի ներկայացուցիչները, այդ թվում նաեւ երգիչ Արաբո Իսպիրյանը, ով զրուցել է ArmLur.am-ի հետ:
«Ինչ արել եմ, ինչ օգնություն, որ ցուցաբերել եմ մեր հայրենակիցների համար այդ ամբողջ իմ մեջ է, եւ ես կարիք չունեմ, ինչ որ մեկին, ինչ-որ մի բան ցույց տալու: Ես միշտ պատրաստ եմ եղել եւ պատրաստ եմ լինելու իմ զինվորների համար ամեն ինչ անելու, եթե հարկ լինի նաեւ կմեկնեմ առաջնագիծ»,-նշում է նա:
Արաբո Իսպիրյանի խսքով առաջնագծում կռվող մեր տղաներն ինչ անում են, շատ ճիշտ են անում, եւ թող մեր զինվորներն իմանան, որ Հայոց բանակը, սփյուռքը, այլ երկներն ու ազգեր եւս կանգնած են իրենց կողքին:
«Ինչ անում են ճիշտ են անում, թող առաջ գնան, քանի որ մենք հաղթելու ենք: Ինչու եմ այսքան վստահ, քանի որ սա 90-ական թվականները չեն, այսօր տեխնիկան այնքան զարգացած է, եւ մենք այնքան ճիշտ ենք տիրապետում եւ վարում մարտը, որ անկասկած հաղթելու ենք: Կոչ եմ անում իմ զինովորներին, իմ Հայոց բանակին, Գերագույն հրամանատարին, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, որ իմացեք հայերը Ձեր կողքին են, ինչքան հնարավոր է մենք պայքարելու ենք հանուն մեր խաղաղության, հանուն մեր ժողովրդի վաղվա ազատ օրվա»,-ընդգծում է Արաբոն:
Անդրադառնալով միջազգային կառույցների եւ գերտերությունների արձագանքին՝ մեր զրուցակիցը նշում է, որ դեռ ոչ մի հստակ, կոնկրետ քայլ նրանց կողմից չի տեսնում, բայց համոզված է, որ իրենք իրենց համարժեք պատասխանը վաղ թե ուշ կստանան:
«Կամ մահ, կամ ազատություն: Սա կենաց մահու պատերազմ է, եւ կենաց մահու պատերազմ էլ տալու ենք: Փառք ու պատիվ մեր բանակին եւ մեր հերոս զինվորներին»,-մեզ հետ զրույցի վերջում հավելում է երգիչը:
Լիդա Եղիազարյան