
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանքից ազատելու վերաբերյալ պաշտպանների բողոքը։
Նրա պաշտպաններից Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դեռ դատարանի կողմից մերժման որոշմանը ծանոթ չեն: Պաշտպան Սարգսյանը նշեց, որ կներկայացնեն նաեւ վճռաբեկ բողոք. «Չնայած Վճռաբեկ դատարանից այլեւս հույս չի կարող լինել, որովհետեւ Վճռաբեկ դատարանն ընդհանրապես սպառված դատարան է»։