Ժողովուրդ. ՀՀԿ -ն Բարսելոնա, ԲՀԿ- ն` ՌԵԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ անդամ, պատգամավոր Վարդան Բոստանջյանը երեկ մամուլի ասուլիսի ժամանակ  անակնկալ հայտարարություն է արել`  նշելով, որ ”Բարգավաճ Հայաստան” կուսակցությունն

առաջիկա խորհրդարանական ընտրությանն իրեն մրցակից է համարում միայն ՀՀԿ-ին, իսկ ընդդիմությանը

հարգում, բայց մրցակից չի համարում: Այս հայտարարությունն արդեն  մեկնաբանվում էր, թե հաջորդ ընտրություններին ԲՀԿ-ն

միայնակ է մասնակցելու: Ավելին, խոսվեց նաեւ, թե 2011-ի կոալիցիոն հուշագիրը խզվելու

է: Հայտարարության հեղինակը` Վարդան Բոստանջյանը, իր խոսքերից արված ենթադրությունները

”Ժողովուրդ”-ի հետ

զրույցում նմանեցրեց այն անեկդոտին, թե քառակուսի արկղի մեջ պետք է անպայման կլոր լինի,

կլորն էլ` դեղին, այսինքն` լիմոն: Բայց, այնուամենայնիվ, նշեց, թե իրենք երբեք չեն

ասել, որ մասնակցելու են միասնական ցուցակով: Իսկ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ”Ժողովուրդ”-ի հետ

զրույցում անդրադառնալով Բոստանջյանի այն մտքին, որ իրենց մրցակիցը միայն ՀՀԿ-ն է,

ասաց. ”Բոլորն

ուզում են մրցակցել քաղաքականության մեջ Հանրապետական կուսակցության հետ, ֆուտբոլում`

”Բարսելոնա”-իե:




Լրահոս