
Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանի արտգործնախարարը վաղը մեկնում է Ժնև։ Ադրբեջանի արտգործնախարարությունը տեղեկացնում է, որ աշխատանքային այցով Ժնև մեկնող Ջեյհուն Բայրամովի այցի նպատակը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումն է և հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշման ներկայացումն է:
Դրան հավելենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ հոկտեմբերի 12-ին կմեկնի Մոսկվա: