Թերթը գրում է, որ մի քանի օր առաջ մահացած մորը հուղարկավորելու նպատակով Հայաստան
է ժամանել Աժ պատգամավոր, ՀՀԿ-ական Հարություն Փամբուկյանը: ”Երեկ
թաղմանը ներկա է գտնվել իշխանական գրեթե ողջ վերնախավը: Չի եղել միայն Սերժ Սարգսյանը,
որը բացակայում է հանրապետությունից: Հարություն Փամբուկյանը, որն այժմ Մոսկվայում
է ապրում, որոշ տեղեկություններով, որոշել է չվերադառնալ Հայաստան: Թերևս նա չի մասնակցի
նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի ընտրություններին
Փամբուկյանը ՀՀԿ շտաբի պետն էր”,- հավելում է թերթը:
Հրապարակ. Փամբուկյանը որոշել է չվերադառնալ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ