Հոկտեմբերի 7-ի երեկոյան Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ Դավիթ Տոնոյանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ պաշտպանության նախարարության կայքից։
«Բանակցությունների ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը»,- ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ: