Սեպտեմբերի 27-ից Արցախում սկսված ռազմական գործողությունների հետեւանքով, ցավոք, հայկական կողմն ունի 320 զոհ: Հերոսների ընտանիքները պետք է լինեն պետության հոգածության ներքո, իսկ դրա համար գործում է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը, որը պետք է աջակցություն ցուցաբերեր 2017 թվականի հունվարի 1-ից հետո զոհված, անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի ընտանիքներին եւ I կամ II խմբի հաշմանդամ դարձածներին:
Այսպիսով, որքան հատուցում են ստանալու հաշմանդամ դարձած զինծառայողները.
պայմանագրային կամ պարտադիր զինվորական ծառայության սպայական կազմի 1-ին խմբի հաշմանդամ ճանաչվելու դեպքում ստանալու են 82 մլն դրամ՝ երկրորդ խմբի դեպքում՝ 53 մլն դրամ,
պայմանագրային զինվորական ծառայության ենթասպայական կամ շարքային կազմի զինծառայողները՝ 1-ին խմբի դեպքում 70 մլն դրամ, երկրորդ խմբի դեպքում՝ 41 մլն դրամ,
տարածքային պաշտպանությանը ներգրաված անձ կամ տարածքային պաշտպանությանը կամավորագրված անձը 1-ին խմբի դեպքում 70 մլն դրամ, երկրորդ խմբի դեպքում՝ 41 մլն դրամ,
պարտադիր զինվորական ծառայության կրտսեր ենթասպայի եւ պարտադիր զինվորական ծառայության շարքային զինծառայողների ընտանիքները՝ 1-ին խմբի դեպքում 58 մլն դրամ, երկրորդ խմբի դեպքում 29 մլն դրամ:
Ընդ որում, առաջին խմբի հաշմանդամների դեպքում ախատեսված գումարի չափից 10 մլն դրամը տրամադրվում է միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով 20 տարվա ընթացքում: Իսկ երկրորդ խմբի դեպքում գումարի ամբողջ չափից 5 մլն. դրամը տրամադրվում է միանվագ, իսկ մնացածը ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:
- երեք կամ ավելի՝ 18 տարին չլրացած երեխաներ կամ
- 23 տարին չլրացած առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակներ կամ
- 18 տարեկան կամ դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակներ, եթե նրանք հաշմանդամ են ճանաչվել մինչև 18 տարին լրանալը:
Մանրամասները՝ տեսանյութում